FCB

FC Barcelona

Արգենտինայի vs Բրազիլիա

ՀՏ-ԱՐԹՈՒՐ

19.05.2012 17:08

Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեխանդրո Սեբալյան հրապարակել է թիմի կազմը, որը կնախապատրաստվի 2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի՝ Էկվադորի հետ հունիսի 2-ին կայանալիք հանդիպմանը: Բացի այդ, հունիսի 9-ին արգենտինացիներն ընկերական հանդիպում կանցկացնեն Բրազիլիայի հավաքականի հետ, հաղորդում է Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը

Դարպասապահ. Սերխիո Ռոմերո (Սամպդորիա, Իտալիա):

Պաշտպաններ. Պաբլո Սաբալետա (Մանչեսթեր Սիթի, Անգլիա), Մատիաս Ռոդրիգես (Ունիվերսիդադ դե Չիլի, Չիլի), Էսեկյել Գարայ (Բենֆիկա, Պորտուգալիա), Ֆրեդերիկո Ֆերնանդես, Ուգո Կամպանյարո (երկուսն էլ՝ Նապոլի, Իտալիա), Մարկոս Ռոխո (Սպարտակ, Ռուսաստան):

Կիսապաշտպաններ. Խավիեր Մասկերանո (Բարսելոնա, Իսպանիա), Ֆերնանդո Գագո (Ռոմա, Իտալիա), Խոսե Սոսա (Մետալիստ, Ուկրաինա), Մաքսի Ռոդրիգես (Լիվերպուլ, Անգլիա), Պաբլո Գինյասու (Ինտերնասիոնալ, Բրազիլիա), Էդուարդո Սալվիո (Ատլետիկո, Իսպանիա):

Հարձակվողներ. Էսեքել Լավեսի (Նապոլի, Իտալիա), Լիոնել Մեսի (Բարսելոնա, Իսպանիա), Անխել դի Մարիա, Գոնսալո Իգուային (երկուսն էլ՝ Ռեալ, Իսպանիա), Սերխիո Ագուերո (Մանչեսթեր Սիթի, Անգլիա): 

ОК