Բոկա Խունիորսի հարձակվող Սերխիո Արաուխոն կարող է մոտ ժամանակներս համալրել Բարսայի շարքերը:
Ինչպես տեղեկացնում են արգենտինական ԶԼՄ-ները՝ 20-ամյա հարձակվողը շուտով կժամանի Բարսելոնա և կպայմանավորվի իր տրանսֆերի հարցերի շուրջ:
Ինչպես հայտնում են ԶԼՄ-ները՝ Արաուխոն սկզբից կխաղա Բարսա Բ-ի կազմում, այնուհետև շանս կլինի խաղալ նաև առաջին թիմում: