FCB

FC Barcelona

Ամռանը Յայա Տուրեն կհեռանա Մանչեսթեր Սիթիից

Ֆաբրեգաս

16.05.2012 14:14

Կոտ դ՝Իվուարի հավաքականի 29-ամյա կիսապաշտպան Յայա Տուրեն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կհեռանա Մանչեսթեր Սիթիից։ Այդ մասին հայտարարել է կոտդիվուարցի ֆուտբոլիստի գործակալ Դմիտրի Սելյուկան։

-Տուրեն Մանչեսթեր Սիթիի համար արեց այն ամենը, ինչ կարող էր։ Հիմա նրան հարկավոր է նոր մոտիվացիա։ Յայան պատրաստ է ընդունել նոր մարտահրավերներ։ Տուրեի տրանսֆերային արժեքն այնքան էլ բարձր չէ, քանի որ նրա պայմանագիրն ավարտվում է երկու տարուց։ Նա կարող է տեղափոխվել Չելսի կամ Բավարիա։

Մենք շատ ենք ցանկանում, որ Տուրեին ձեռք բերելու համար պայքարի նաև Բարսելոնան։ Ես չեմ զրուցել Տիտո Վիլանովայի եւ Սանդրո Ռոսելի հետ, սակայն նրանք գիտեն, որ մենք միշտ պատրաստ ենք բանակցություններ սկսել։ Երբ Մոուրինյոն աշխատում էր Ինտերում նա նույնպես ցանկանում էր ձեռք բերել Տուրեին,- գործակալի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

ОК