FCB

FC Barcelona

Ամեն ինչ որոշեց հետխաղյա 11 մետրանոցները

MESSIemin

09.08.2012 00:37

Կատալոնական Բարսելոնան ու անգլիական Մանչեսթեր Յունայթեդն օգոստոսի 8-ին ընկերական հանդիպում անցկացրին Շվեդիայի Գյոթեբորգ քաղաքում:

Կատալոնացիները խաղային և տարածքային նկատելի առավելություն ունեին, սակայն հիանալի էր գործում Մանչեսթեր Յունայթեդի իսպանացի դարպասապահ Դավիդ Դե Խեան: Առաջին խաղակեսի վերջնամասում անգլիական ակումբի հարձակվող Ուեյն Ռունին չկարողացավ անվրեպ իրացնել 11 մետրանոցը: Խաղի հիմնական ժամանակում դարպասի գրավումներ չարձանագրվեցին: Մրցավարի եզրափակիչ սուլիչից հետո նշանակվեց 11 մետրանոց հարվածաշար, որում թիմերը երեքական հարված իրացրին: Բարսելոնայի ֆուտբոլիստներ ավելի դիպուկ գտնվեցին՝ հաղթելով 2:0 հաշվով:

Տիտո Վիլանովայի թիմը Շվեդիայում կմնա մինչեւ օգոստոսի 10-ը, իսկ ուրբաթ օրը կուղեւորվի Ռումինիա, որտեղ ընկերական հանդիպում կանցկացնի Բուխարեստի Դինամոյի հետ:

Նկարները` այստեղ


ОК