FCB

FC Barcelona

Ալվեսը մնում է Բարսելոնայում

Ֆաբրեգաս

06.06.2012 22:00

Բրազիլիայի հավաքականի և Բարսելոնայի 29-ամյա պաշտպան Դանի Ալվեսը հերքել է տեղեկությունները, թե պատրաստվում է տեղափոխվել այլ ակումբ։

-Ես հրաշալի եմ ինձ զգում Բարսելոնայում և մտադիր եմ շարունակել կարիերաս այստեղ։ Ես երբեք չեմ մտածել Բարսելոնայից հեռանալու մասին։ Իմ պայմանագիրը կավարտվի 2015-ին և ես կձգտեմ մինչև այդ թիմիս հետ բազմաթիվ տիտղոսներ նվաճել, - Ալվեսի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

ОК