Ինչպես տեղեկացնում է իսպանական marca պարբերականը, շատ հնարավոր է, որ այս ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Ալվեսը լքի կատալոնական ակումբը:
Ալվեսին ձեռք բերելու, ամենահավանական թեկնածուն` մախաչկալական Անժին է, որը պատրաստը անհավանական գումարներ ծախսել Ալվեսին Մախաչկալա տեղափոխելու համար: Ալվեսը Բարսելոնա է տեղափոխվել 2008 թ.-ին՝ Սևիլյայից:
28-ամյա պաշտպանը այս մրցաշրջանում Լա լիգայում անցկացրել է` 30 հանդիպում և դարձել 2 գոլի հեղինակ: