FCB

FC Barcelona

Ալբան հաղթանակ պարգեվեց Բարսելոնային

Ֆաբրեգաս

24.10.2012 00:57

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում կատալոնական Բարսելոնան Նոու Կամպ ստադիոնում կամային հաղթանակ տարավ շոտլանդական Սելտիկի նկատմամբ:

Հանդիպման 18-րդ րոպեին Հունաստանի ազգային հավաքականի հարձակվող Գեորգիոս Սամարասն առաջ մղեց շոտլանդացիներին, սակայն առաջին խաղակեսի վերջին րոպեին Բարսելոնայի կիսապաշտպան Անդրես Ինյեստան անվրեպ իրացրեց 11 մետրանոց հարվածը՝ հավասարեցնելով հաշիվը:

Ընմիջումից հետո կատալոնացիները բացահայտ առավելություն ունեին, սակայն Տիտո Վիալնովայի թիմին չէր հաջողվում գրավել մրցակցի դարպասը: Թվում էր, թե Բարսելոնան միավորներ կկորցնի, սակայն խաղի ավելացված ժամանակում իսպանացի պաշտպան Խորդի Ալբան ևս մեկ գնդակ ուղարկեց հյուրերի դարպասը՝ հաղթանակ պարգևելով Բարսելոնային:

Երրորդ տուրից հետո Բարսելոնան 100 տոկոսանոց ցուցանիշով գլխավորում է G խմբի մրցաշարային աղյուսակը: Սելտիկը չորս միավորով երկրորդ տեղում է: Մոսկվայի Սապարտակն ունի երեք, իսկ Լիսաբոնի Բենֆիկան՝ մեկ միավոր:

ОК