FCB

FC Barcelona

Աբրամովիչը բանակցություններ կսկսի Գվարդիոլայի հետ

Ֆաբրեգաս

26.05.2012 20:05

Լոնդոնի Չելսիի սեփականատեր Ռոման Աբրամովիչը մտադիր է մոտ օրերս բանակցություններ սկսել Բարսելոնայի նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հետ, տեղեկացնում է The Telegraph-ը:

Համաձայն աղբյուրի` իսպանացի մասնագետն արդեն հանդիպել է Չելսիի նախկին գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հետ, որպեսզի քննարկի անգլիական Պրեմիեր լիգայում աշխատելու հեռանկարները:

Նշենք, որ Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակչի Ատլետիկի հետ հանդիպումից (3:0) առաջ Գվարդիոլան հայտարարել էր, որ պատրաստ է աշխատանքի անցնել նոր ակումբում, եթե գրավիչ առաջարկություն լինի:

Ավելի վաղ Գվարդիոլան նշել էր, որ պատրաստվում է ընդմիջում վերցնել: Ավելացնենք, որ Չելսիի նոր գլխավոր մարզչի անունը պետք է հայտարարվի առաջիկա մի քանի օրվա ընթացքում:

ОК