FCB

FC Barcelona

Աբիդալը Բարսելոնայի հետ մեկնել է Փարիզ

Ֆաբրեգաս

04.08.2012 15:00

Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին պաշտպան Էրիկ Աբիդալը Բարսելոնայի հետ մեկնել է Փարիզ, որտեղ կատալոնական ակումբն ընկերական հանդիպում կանցկացնի Պարի Սեն Ժերմենի հետ, տեղեկացնում է Goal.com-ը:

32-ամյա ֆրանսիացին լյարդի փոխպատվաստման վիրահատության էր ենթարկվել ապրիլին, սակայն բժիշկները վստահեցնում են, որ նա շուտով կարող է խաղադաշտ դուրս գալ:

Հիշեցնենք, որ Բարսելոնան ու Պարի Սեն Ժերմենն ընկերական հանդիպում կանցկացնեն օգոստոսի 4-ին: Խաղը կկայանա Փարիզի Պարկ դե Պրենս ստադինում:

ОК