FCB

FC Barcelona

4 միլիոնից ավելի ֆուտբոլասերներ կդիտեն` Էլ Կլասիկոն

Ֆաբրեգաս

19.04.2012 20:08

Բարսելոնա - Ռեալ հանդիպմանը կհետևեն 400 միլիոնից ավելի հեռուստադիտողներ:

Խաղի հեռարձակման աշխատանքները կիրականացնի Mediapro ընկերությունը:

Էլ Կլասիկոյի կապակցությամբ Mediapro-ն դիմել է մի շարք երկրների, որոնք նախկինում հետաքրքրություն չեն ցուցաբերել այդ ընկերության նկատմամբ: Սուպերհանդիպումը հեռարձակել ցանկացող լրատվամիջոցների քանակը գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը, հայտնում է Marca-ն:

Եվրոպայում Էլ Կլասիկոն կցուցադրվի այնպիսի հեռուստաալիքներով, ինչպիսիք են՝ Gol TV (Իսպանիա), Canal+ (Ֆրանսիա), Sky Sports (Իտալիա, Անգլիա), UNAM (Գերմանիա), TV4 (Շվեդիա), Sport TV (Պորտուգալիա), «НТВ-Плюс» (Ռուսաստան) ալիքները: Հանդիպումը կդիտեն նաև Ասիայում, Ամերիկայում, Աֆրիկայում և Օվկիանայի երկրներում:

ОК