FCB

FC Barcelona

37-րդ տուրի խորհրդանշական թիմը

Ֆաբրեգաս

07.05.2012 00:39

Ձեր ուշադրությանն ենք ցանկանում ներկայացնել Իսպանայի առաջանության 37-րդ տուրի խորհրդանշական թիմը, Բարսելոնայից ընդգրկվել է մեկ հոգի:

Ինչ՞ու են այս խաղացողները ընդգրվել խորհրդանշական թիմում

Վիլյառեալի դարպասապահը 37-րդ տուրում լավագույնն էր, նա կատարեց մի քանի հիանալի սեյվերը, սակայն չկարողացավ թիմին փրկել պարտությունից և Վալենսիան նվազանագույն հաշվով հաղթեց Վիլյառեալին:

37-րդ տուրի լավագույն կետրոնական պաշտպան է ճանաչվել Սևիլյայի հեռանկարային խաղացող Կալան, այս մրցաշրջանում երիտասարդ պաշտպանը դարձել է հինգ գոլի հեղինակ, վերջին տուրում նա հիանալի հանդիպում անցկացրեց Ռայո Վալեկանոի հետ խաղում և դարձավ մեկ գոլի հեղինակ, իսկ Սևիլյան հաղթեց 5-2 հաշվով:

Ձախ եզրային պաշտպանն է Ատլետիկո Մադրիդի խաղացողը, 37-րդ տուրում Ատլետիկոն 2-1 հաշվով հաղթեց Մալագային և այդ հաղթանակի մեջ մեծ դեր ունեցավ Ֆիլիպեն: Լավագույն աջ պաշտապան է ճանաչվել Սպորտինգ Խիխոնի պաշտպան` Լորան նա նույնպես լավ հանդիպում անցկացրեց Բետիսի հետ խաղում: 

Պաշտպաներից քիչ առաջ 37-րդ տուրում լավագույնն է ճանաչվել Գրանադայի կիսապաշտպան Խարան, ով կարողացավ Մադրիդի Ռեալի դարպասը ուղարկել թիմի միակ գնդակը:

Կետրոնական լավագույն կիսապաշտպան է ճանաչվել Սարագոսայի խաղացող Անխել Լաֆիտան, ով կարողացել է 79-րդ րոպեին դառնալով գոլի հեղինակ թիմին հաղթանակ պարգևել:

Աջ եզրում իր դիրքում լավագույնն է ճանաչվել Սևիլյայի կիսապաշտպան Հեսուս Նավասը, չնայած նա չդարձավ գոլի հեղինակ, սակայն թիմին հիանալի էր մատակարարում գնդակը: Ձախ եզրում լավագույնն է Մալյորկայի խաղացող Կաստրոն:

Աջ եզրային հարձակվողը կրկին Սևիլյա ներկայացուցիչն է, նա  37-րդ տուրում դարձավ դուբլի հեղինակ, նրա անունն է Բաբա: Կետրոնական հարձակվողը այս անգամ ներկայացնում է Սպորտինգը, Սոնգոյը վերջին տուրում 11-մետրանոց հավածից դարձավ գոլի հեղինակ, իսկ թիմը ոչ-ոքի ավարտեց Բետիսի հետ:

Եվ ձախ եզրում է հադես գալիս կատալոնական Բարսելոնայի հարձակվող Լիոնել Մեսսին, Մեսսին վերջին տուրում դարձավ պոկերի հեղինակ և մտավ 37-րդ տուրի խորհրդանշական հավաքականի մեջ:




ОК