FCB

FC Barcelona

20 միլիոն Վիլյայի համար

Ֆաբրեգաս

31.01.2013 12:46

Իտալական Միլան տեղափոխված Մարիո Բալոտելիին փոխարինող փնտրող «Մանչեսթեր Սիթին» ցանկանում է ձեռք բերել կատալոնական Բարսելոնայի հարձակվող Դավիդ Վիլյային, հաղորդում է Daily Mail-ը:

31-ամյա իսպանացու տրանսֆերն իրականացնելու համար Անգլիայի չեմպիոնը պատրաստ է վճարել 20 միլիոն եվրո: Սակայն կատալոնացիները դեռ չեն շտապում բաժանվել Իսպանիայի հավաքականի հարձակվողից: Վիլյային դուր չի գալիս իր կարգավիճակը Բարսելոնայում և նա մտածում է այլ ակումբ տեղափոխվելու մասին: 

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Վիլյան մասնակցել է 14 խաղի՝ Բարսելոնայի մեկանարկային կազմում հայտնվելով 7 անգամ. նա խփել է 5 գնդակ:

ОК