FCB

FC Barcelona

10 հարց Տիտո Վիլանովային

Ֆաբրեգաս

30.05.2012 14:30

1. Ակումբին պետք է Նեյմա՞րը.

Ակումբը արդեն պաշտոնապես հայտարարել է, որ ամռանը Սանտոսի աստղը չի տեղափոխվի Բարսելոնա: Այո' մենք ունենք հիանալի հարձակվողներ, ինիպիսիք են՝ Մեսսին Վիլյան, Պեդրոն, Ալեկսիսը և տաղանդավոր խաղացողներ Կուենկան և Տելյոն: Եկեք չմոռանանք, որ Վիլյան արդեն երկար ժամանակ է ինչ խաղադաշտ դուրս չի եկել և չեմ կարող ասել, թե նա ինչ մարզավիճակում գտնում: 

Պեդրոն անցկացրել շատ ծանր մրցաշրջան և չեմ կարող հուսալ, որ նույնը չի կրկնվի հաջորդ մրցաշրջանում: Ալեկսիսը մրցաշրջանի ընթացքում հաճախակի էր վնասվածներ ստանում և Բարսայի պահեստայիններում չկա այնպիսի խաղացող, որը կարող  է100 տոկոսով փոխարինել վնասվածք ստացած հարձակվողին:

2. Արդյո՞ք թույլ կտաք, որ Ալվեսը հեռանա.

Չնայած այն հանգամանքին, որ Սուբիսարենտան վստահեցնում է, որ բրազիլիացուն դեռ ոչ մի թիմ առաջարկ չի արել, սակայն կրատվամիջոցները անդադար պնդում են, որ այս ամռանը Ալվեսը կհեռանա Բարսայից: Ես դեռ չեմ որոշել, պահե՞լ թե՞ չպահել Ալվեսին:

3. Պատրաստվում ե՞ք ուժաղացնել ձախ կամ կենտրոնական պաշտպանների դիրքը.

Թիմը ունի երկու պաշտպանի կարիք, նախ ձախ եզրային պաշտպանի, ով կկարողա արժանիորեն փոխարինել Աբիդալին՝ Ալբան կամ Բեյլը և կետրոնական պաշպանի, ով կկարողանա Պույոլին փոխարինել վնասվածք ստացած ժամանակ:

4.Կվաճառե՞ք Պեդրոյին և Կեյտային.

Կեյատան 32 տարեկան է և հիմա շատ ցանկալի խաղացող է տրանսֆերայի շուկայում, հաշվի առնելով նրա տարիքը երևի վաճառենք նրան՝ Միլան: Պեդրոն դեռ երիտասարդ խաղացող է, ընդհամենը 24 տարեկան, նա հինալի վաճառք կլինի Բարսելոնայի բյուջեի համար, սակայն ես դեռ չեմ որոշել:

5. Կշարունակե՞ք օգտվել Տելյոյից և Կուենկայից. 

Այս մրցաշրջանում երկու խաղացողներն էլ ցույց տվեցին, որ շատ ակտիվ էին ներգրված թիմի խաղի մեջ, հատկապես նրանք հիանալի հանդիպումներ էին անցկացնում՝ մրցաշրջանի վերջին մասում: Երկուսն էլ ցույց տվեցին, որ դեռ աճելու տեղ ունեն նրանք:

6. 4-3-3 թ՞ե 3-4-3.

Տակտիկական փորձարկումները չի կատարվել առանց Տիտոյի: Փոփոխությունը այն էր, որ Բարսայի տակտիկան 4-3-3-ից փոխվել է 3-4-3-ի: Վիլանովան գիտի, որ ցանկացած ժամանակ կարող է վերադառնալ հին տակտիկային:

7. Ինչպե՞ս եք վերաբերվում Մոուրինյոյին.

Տիտոն չի սիրում կռիվ անել, սակայն նա ապացուցել է, որ կարող է դա անել: Մոուրինյոն բազմիցս հրահրել է Գվարդիոլային, բայց և՛ Պեպը և՛ Տիտոն արիությամբ են մոտեցել այդ մարտահրավերներին: 

8. Քննադատել մրցավարներին, թե՞ հետևել Գվարդիոլայի օրինակին. 

Մրցավարներին այս տարի շատ էին քննադատում: Բայց Տիտոն չի ցանկանում դառնալ երկրորդ Մոուրինյո, ով անընդհատ բողոքում է: Վիլանովան երբ պետք է կխոսի, երբ թչ՝ կլռի: 

9. Պե՞տք է փնտրել «երկրորդ Էստիարտե» 

Մանել Էստիարտեն ոչ միայն գլխավորն էր Բարսայի համար հասարակական կապերի գործում, այլ նաև Գվարդիոլայի հավատարիմ օգնականը: Էստրարտեն որոշեց, որ հեռանալու է Գվարդիոլայի հետ: Տիտոն պետք է որոշի, նրան պետք է նոր Էստիարտե, թե կաշխատի միայնակ

10. Արդյո՞ք պետք է վերադարձնել Բոյանին.

Ըստ պայմանագրի՝ Բարսան դեռևս կարող է վերադարձնել Բոյանին: Քանի որ Լուիս Էնրիկեն հեռանում է, իսկ Բոյանը անընդհատ վնասվածքների մեջ է՝ Տիտոն կարող է նրան տալ երկրորդ շանս: 

ОК