Ինչպես գիտենք այսօր Վալենտինի տոնն է և եվրոպացիները շատ լուրջ են վերաբերվում այդ տոնին: Այսօր մենք ձեզ ներկայացնում ենք Բարսելոնայի խաղացողներին և նրանց զույգերին ում հետ ամուսնացել են կամ չեն ամուսնացել:
Խավիեր Մասկերանո և Ֆերնանդա:Բարսելոնայի հենակետայինը ամուսնացել է Ֆերնանդայի հետ և այժմ ունի երկու դուստր, մեծ աղջկա անունը՝ Լոլա (ծնվել է 2006թ.-ին), իսկ փոքրի անունը` Ալմա (ծնվել է 2009թ.-ին): Նրանց անձնականից շատ քիչ բան է հայտնի, միայն հայտնի է, որ Մասկերանոյի կինը Ֆերնանդան շատ դժբախտ է եղել Լիվերպուլում և ցանկացել է տեղափոխվել այլ երկիր:
Դանիել Ալվես:
Այս հիանալի "հարձակվողը" եղել է ամուսնացած Դիորայի հետ և ունեցել է երկու երեխա: Սակայն նրանց կյանքը այդքան էլ հարդ չի ընթացել և նրանք դեկտեմբերին բաժանվել են, ըստ Sport-ի նրանք հիմա լավ ընկերներ են:
Ալեքսիս Սանչես:
Նրա անձնական կյանքը շատ գաղտնի է, նա իր անձանական կյանքի մասին գրեթե ոչ մի անգամ չի խոսում ո'չ դրսում, ո'չ էլ լրատվամիջոցների առջև: Միայն մի չիլիական պարբերական նշում էր, որ Ալեքսիսը հանդիպում է մոդելի հետ և հենց նրա հետ էլ հավանաբար կամուսնանա, սակայն դեռ Սանչեսի ամուսնությունը մնում է հարց թ՞ե ում հետ կամուսնանա նա:
Չավի Հերնանադես:
Բարսելոնայի լեգենդը, 2011թ-ի լավագույն փլեյմեյքերը, Բարսայի "ուղեղը" դեռ ամուրի է և նա իր կյանքը նվիրել է Բարսելոնային և այնտեղ է անցկացրել լավ ու վատ օրերը: Հիմա նա 32 տարեկան է և չի հանդիպում ոչ մի աղջկա հետ, Sport-ի լրագրողներից մեկը Չավին հարցրեց ինչու՞ միչև հիմա ամուսնացած չէք, Չավին էլ ասաց "Ես դեռ չեմ մտածում ամուսնալու մասին, ես կմտածեմ ամուսնալու մասին, երբ որ ֆուտբոլային կարիերաս ավարտեմ:
Իբրահիմ Աֆելլայ:
Նա եկավ ՊՍՎ-ից Բարսելոնա, անցկացրեծ մի քանի հանդիպում և շարքից դուրս եկավ մոտ կես տարով: Նա սիրահարվել էր հոլանդացի մի երգչուհու, նրանք իրար լավ էին հասկանում, թվում էր, թե հենց նրա հետ էլ կամուսնանա նա, սակայն Դորիեն Ռոսը մերկ նկարվեծ PLAYBOY-ի շապիկին, դրանից հետո նրանք չեն հանդիպել:
Լեո Մեսսի և Անտոնելլա Ռոսսուզզոն:
Չնայած հարավամերիկյան ավանդույնթների, Մեսսին առանց կին ունենալու արդեն ունի 2 երեխա: Նրա ընկերուհին Անտոնելլա Ռոսսուզզոն է, ով իր երեխաների համար շատ հարազատ է: 3 անգամ անընդմեջ աշխարհի լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Մեսսին ժամանակին ուսումնասիրել է բժշկություն, նա նաև դիետոլոգ է և նրա կարծիքով կինը չպետք է որոշակի գիրություն ունենա:
Անդրես Ինյեստա և Աննա Օրտիս:
Բարսելոնայի մյուս կիսապաշտպան Անդրես Ինյեստան մի քանի տարի առաջ գտավ իր մյուս կեսին, նրան անունն է` Անան Օրտիս: Աննան 2011թ.-ի ապրիլի 3-ին Ինյեստային պագևել է աղջիկ, որի անուն է Վալերի: Աննան պրոֆեսիոնալ մատնահարդարուհի է:
Պեդրո Ռոդրիգես և Կարոլ Մարտի:
Քիչ բան է հայտնի Պեդրոի ընտանիքի մասին, միայն հայտնի է, որ Պեդրոն նրա հետ հանդիպել է այն ժամանակ, երբ ավարտել է Լա Մասիայի դպրոցը: Նրանք ապրում են Կամպ Նոու մարզադաշտից ոչ հեռու:
Էրիկ Աբիդալ և Հայեթ Աբիդալ:
Այս երկու զույգերը իրար ճանաչել են մանկուց, քանի որ մեծացել են նույն թաղամասում, սակայն իրար սիրահարվել են ավելի ուշ: Հայեթը և Աբիդալը ամուսնացել են 2007թ.-ին և արդեն ունեն երկու դուստր, մեծի անունը` Միլանա է (ծնվել 2004թ-ին), իսկ փոքրի անունը` Կարմելա (ծնվել 2006թ-ին):
Երկրորդ մասը ձեզ կներկայացնենք ավելի ուշ: