FCB

FC Barcelona

Նորություններ

  • Բարսելոնան վստահ հաղթանակ տոնեց Մալագայի նկատմամբ

    Հեղինակ:Ֆաբրեգաս

    Ամսաթիվ:25.04.2024

    ՖԱ Բարսելոնայի Ֆան կայք


    Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 20-րդ տուրից հետաձգված խաղում Բարսելոնան 4:1 հաշվով առավելության հասավ Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար պայքարող Մալագայի նկատմամբ:

    Բարսելոնայի Կամպ Նոու մարզադաշտում կայացած հանդիպման հաշիվը 14-րդ րոպեին բացեց Կարլես Պույոլը: 27-րդ րոպեին Վենեսուելայի հավաքականի հարձակվող Սալոմոն Ռոնդոնը խփեց Մալագայի պատասխան գնդակը՝ 1:1: Այնուհետև հեթ-տրիկի հեղինակ դարձավ աշխարհի լավագույն ֆուտբոլիստ Լիոնել Մեսին, ով Պրիմերայի ընթացիկ առաջնությունում իր գոլերի քանակը հասցրեց 46-ի՝ երեք գնդակով գերազանցելով Ռեալի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին: Սա ագենտինացու 7-րդ հեթ-տրիկն էր Իսպանիայի ընթացիկ առաջնությունում:


    Կարդացվել է 538 անգամ:

    Մեկնաբանություններ


ОК

Ձեզ դո՞ւր է գալիս մեր կայքի նոր դիզայնը
Պատասխաններ: 197