FCB

FC Barcelona

Նորություններ

  • Բարսելոնան սայթաքեց Լոնդոնում

    Հեղինակ:Ֆաբրեգաս

    Ամսաթիվ:25.04.2024

    ՖԱ Բարսելոնայի Ֆան կայք


    Քիչ առաջ ավարտվեց Չելսի-Բարսելոնա հանդիպումը, Չելսին կարողացավ Ստեմֆորդ Բրիջում հաղթանակ տանել Բարսայի նկատմամբ:

    Հանդիպման առաջին իսկ րոպեից Բարսելոնան մեծ առավելություն ուներ: Առաջին 100 տոկոսանոց գոլային պահը ստեղծվեց Չելսիի դարպասի մոտ: Անդրես Ինյեստայի գերազանց փոխանցումից հետո Ալեքսիս Սանչեսը մեն-մենակ դուրս եկավ Պետեր Չեխի դեմ, սակայն չիլիացու հարվածից հետո գնդակը դիպավ հորիզոնական դարպասաձողին:  

    Այդ պահից հետո Բարսելոնան ևս ունեցավ մի քանի շանսեր հաշիվը բացելու, սակայն դա կատալոնացիների մոտ չէր ստացվում:

    Առաջին խաղակեսի 45+2-րդ րոպեին, Չելսին ձեռնակեց իր առաջին լուրջ գրոհը և գրոհը հաջողությամբ պսակվեց, Ռամիրեսի փոխանցումից հետո Դրոգբան բացում է խաղի հաշիվը:

    Երկրորդ խաղեկսում Բարսելոնան շանսեր ուներ հաշիվը հավասարեցնելու, սակայն ոչ մի կերպ դա նրանց չէր հաջողվում դա անել, երկրորդ խաղակեսում այլևս գոլեր չգրանվեցին, Չելսին հաղթեց 1-0 հաշվով:

    Դե ինչ, Չելսիին սպասենք Կամպ Նոու մարզադաշտում: 


    Կարդացվել է 805 անգամ:

    Մեկնաբանություններ


ОК

Ձեզ դո՞ւր է գալիս մեր կայքի նոր դիզայնը
Պատասխաններ: 197