FCB

FC Barcelona

Նորություններ

  • Բարսելոնան՝ Իսպանիայի գավաթակիր

    Հեղինակ:Ֆաբրեգաս

    Ամսաթիվ:25.04.2024

    ՖԱ Բարսելոնայի Ֆան կայք


    Կատալոնական Բարսելոնան պատմության մեջ 26-րդ անգամ հռչակվեց ֆուտբոլի Իսպանիայի գավաթակիր:

    Մադրիդի Վիսենտե Կալդերոն ստադիոնում կայացած Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչում Խոսեպ Գվարդիոլայի թիմը երեք անպատասխան գնդակ ուղարկեց Բիլբաոյի Ատլետիկի դարպասը: Մեկնարկային 25 րոպեներից հետո կատալոնացիները երեք գնդակի առավելություն ունեին: Բասկերը նույնպես մի քանի լավ գոլային պահեր ունեցան, սակայն այդպես էլ չկարողացան գրավել Բարսելոնայի դարպասապահ Խոսե Պինտուի պաշտպանած դարպասը: Կատալոնական ակումբի կազմում դուբլի հեղինակ դարձավ իսպանացի հարձակվող Պեդրո Ռոդրիգեսը, մեկ անգամ էլ աչքի ընկավ աշխարհի լավագույն ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին: Արգենտինացին իր 73-րդ գոլը խփեց 2011/2012թթ. մրցաշրջանում՝ թարմացնելով սեփական ռեկորդը:

    Հիշեցնենք, որ Խոսեպ Գվարդիոլան իր վերջին հանդիպումն էր անցկացնում Բարսելոնայի գլխավոր մարզիչի պաշտոնում:



    Կարդացվել է 630 անգամ:

    Մեկնաբանություններ


ОК

Ձեզ դո՞ւր է գալիս մեր կայքի նոր դիզայնը
Պատասխաններ: 197