FCB

FC Barcelona

Նորություններ

  • Գվարդիոլայի օրոք Մեսսին խփել է 201 գոլ

    Հեղինակ:Ֆաբրեգաս

    Ամսաթիվ:25.04.2024

    ՖԱ Բարսելոնայի Ֆան կայք


    Երեկ Մեսսիի շնորհիվ Բարսելոնան հաղթեց Լևանտեյին և պահպանեց 4 միավորի տարբերությունը՝ մինչև Էլ Կլասիկո: Գվարդիոլայի օրոք, Լեո Մեսսին Բարսելոնայի կազմում անցկացրել է 210 պաշտոնական հանդիպում և դարձել 201 գոլի հեղինակ:

    210 խաղ՝ 201 գոլ, այսինքն Մեսսին միջինը դառնում է 0.96 գոլի հեղինակ՝ յուրաքանրյուր խաղում: Գվարդիոլան Մեսսիին դուրս բերելով խաղադաշտ ռիսկի դիմեց, քանի որ Լեոն ուներ 4 դեղին քարտ, եթե նա ստանար ևս մեկ դեղին քարտ, ապա բաց կթողներ Էլ Կլասիկոն, սակայն Գվարդիոլան չսխալվեց, նա Բարսելոնային պագևեց թանգարժեք 3 միավոր:

    Հաստատուն առաջընթաց:

    Մեսսին իր դեբյուտը Բարսելոնայի կազմում նշել է 2004 թ.-ի հոկտեմբերին՝ Էսպանյոլի դեմ: Մեսսին Ռայկարդի օրոք անցկացրել է 110 պաշտոնական հանդիպում և դարձել է 42 գոլի հեղինակ, այսինքն յուքանչյուր խաղում նա խփել է 0.38 գնդակ:

    Գվարդիոլայի հենց առաջին մրցաշրջանում՝ 2008/09թթ. Մեսսին դարձավ 38 գոլի հեղինակ՝ 51 պաշտոնկան հանդիպումներում:  

    2009/10 մրցաշրջաններում Մեսսին դարձավ 47 գոլի հեղինակ` 51 պաշտոնական հանդիպումներում,  իսկ այս մրցաշրջանում Մեսսին դարձել է 63 գոլի հեղինակ՝ 53 պաշտոնական հանդիպումներում:

    Այս մրցաշրջանում Մեսսին յուքանչյուր խաղում  խփել է` 1.2 գնդակ, իսկ միայն Լա լիգայում նա դարձել է  41 գոլի հեղինակ, Մեսիին ՉԼ-ում դարձել է 14 գոլի հեղինակ, 2 գոլ խփել է Գավաթի խաղարկությունում, 3 գոլ Իսպանիայի Սուպերգավաթում, 1 գոլ Եվրոպայի Սուպերգավաթում և 2 գոլ՝ ԱԱԱ-ում:


    Մեսիի 201 գոլերը Գվարդիոլայի օրոք
    Մրցաշրջան  Գոլ Խաղ
    2008/093851
    2009/104753
    2010/115355
    2011/126321


    Կարդացվել է 631 անգամ:

    Մեկնաբանություններ


ОК

Ձեզ դո՞ւր է գալիս մեր կայքի նոր դիզայնը
Պատասխաններ: 197